Վիննիցայում մահացել է նյարդաբան Նատալյա Ֆալշտինսկայան, ով աշխատում էր «Նեյրոմեդ» կլինիկայում և հուլիսի 14-ին ռուսական հրթիռային հարձակման ժամանակ վիրավորվել էր։ Այս մասին հայտնում է Վիննիցայի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորզովը։
«Այսօր հիվանդանոցում մահացել է նյարդաբան Նատալյա Ֆալշտինսկայան։ Երեք երեխա մնացել է առանց մոր»,-նշել է նա։
Այսպիսով, Վիննիցայի կենտրոնի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին, Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսաստանյան ուժերի կողմից հրթիռակոծության հետևանքով լուրջ վնասներ են հասցվել մի շարք շինությունների, այրվել են տարածքում կայանված տասնյակ տասնյակ մեքենաներ։
Ռուսական կողմը հերքում է քաղաքացիական օբյեկտներ թիրախավորելու վերաբերյալ Կիևի մեղադրանքները՝ պնդելով, որ խոցում է բացառապես ռազմական թիրախներ։
Վիննիցայի հրթիռակոծության մասին տեղեկությունները ռուսական կողմը չի մեկնաբանել: