Փարիզի 11-րդ թաղամասում գտնվող նարգիլեի բարում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Ականատեսների վկայությամբ՝ երկուշաբթի՝ հուլիսի 19-ին, ժամը 21:30-ի սահմաններում, երկու հոգի դուրս են եկել մեքենայից և կրակ բացել այցելուների ուղղությամբ։ Հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։
Սակայն շրջանային ոստիկանության պետը հայտնել է, որ երկու հարձակվողներից մեկը բերման է ենթարկվել, իսկ երկրորդը դեռ ազատության մեջ է։
«Այս պահին մեզ հայտնի չէ նրանց ինքնությունը և դրդապատճառները»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։