ՌԴ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա

ՌԴ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ցանկանում եմ հիշեցնել, որ Ռուսաստանը անփոփոխ աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այն գործարկվել է Մոսկվայում հունվարի 14-ին՝ մեր անմիջական միջնորդությամբ։ Մենք պատրաստ ենք այսուհետ ևս բազմակողմ աջակցություն ցուցաբերել։ Ելնում ենք նրանից, որ դա բխում է տարածաշրջանի կայունության, տնտեսական բարգավաճման շահերից», – նշել է Զախարովան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել