Թուրքիայի հրետանին ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող քրդաբնակ Դուհոկ շրջանի Հիրուր գյուղի շրջակայքը։
Քրդական աղբյուրի հաղորդմամբ՝ թուրքական հրետանին գյուղի ուղղությամբ սկսել է հարվածներ հասցնել հուլիսի 10-ի գիշերը՝ ժամը 22։30-ի սահմաններում։
Հաղորդվել է, որ արկն ընկել է գյուղի մոտ՝ խուճապ առաջացնելով բնակիչների շրջանում։