Մոսկվայում շարունակվում են փոթորիկները: Աննախադեպ վատ եղանակային պայմանների պատճառով ծառեր են կոտրվում, տանիքներ պոկվում և Մոսկվայի հիվանդանոցներ տարբեր աստիճանի վնասվածքներով արդեն տեղափոխվել է 10 մարդ, մեկ մարդ մահացել է։
Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։
«Արդեն 10 մարդ տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մեկ մարդ մահացել է: Ցավակցում եմ»,- գրել է Սոբյանինը։
Նրա խոսքով՝ Մոսկվայում եղանակային իրավիճակը «բարդ է»։ Քամու ուժգնացումը հասնում է 25 մ/վրկ-ի: Քաղաքում անձրևն ու ամպրոպը շարունակվում են: