Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել Գերմանիայում, Հունգարիայում, Նորվեգիայում, Չեխիայում եւ Հնդկաստանում Ուկրաինայի դեսպաններին։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։
Այսպիսով, Զելենսկին Անդրեյ Մելնիկին ազատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում , Լյուբով Նեպոպին` Հունգարիայում, Վյաչեսլավ Յացյուկին` Նորվեգիայում, Եվգենի Պերեբիյնիսին` Չեխիայում, Իգոր Պոլիխային` Հնդկաստանում Ուկրաինայի դեսպանների պաշտոններից։
Նշվում է, որ Պոլեխան ազատվել է նաև Մալդիվներում, Նեպալում, Շրի Լանկայում և Բանգլադեշում Ուկրաինայի դեսպանի միաժամանակյա պաշտոններից։
նախագահն ավելի վաղ պաշտոնանկ էր արել Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկին։