Աբեի վրա կրակած հրաձիգը նշել է մահափորձի պատճառը

Ճապոնացի նախկին զինվորական Տեցույա Յամագամին, որը  մահափորձ է իրականացրել Սինձո Աբեի նկատմամբ, հայտարարել է, որ դժգոհ է նախկին վարչապետի աշխատանքից, հայտնում է NHK-ն։

Աբեն վիրավորվել է Նարա քաղաքում, հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։ 67-ամյա քաղաքական գործչին հիվանդանոց են տեղափոխել արդեն մահացած։

41-ամյա Յամագամին կալանավորվել է։

Աբեի ելույթին ներկա մի կին NHK-ին ասել է, որ երկրորդ կրակոցից հետո քաղաքական գործիչը ուշագնաց է եղել։

Նա նշել է, թե տեսել է մի տղամարդու, որը մոտենում էր Աբեին հետևից, երբ նա ելույթ էր ունենում: Կրակոցներից հետո տղամարդը ատրճանակը իջեցրել է, փախուստի փորձ չի արել։

Քննչական աղբյուրները NHK-ին հայտնել են, որ առգրավված ատրճանակը ինքնաշեն է։

Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ Յամագամին հայտարարել է, որ ցանկացել է սպանել նախկին վարչապետին, քանի որ դժգոհ է նրա աշխատանքից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել