Ռուսաստանը դեռ լուրջ ոչինչ չի սկսել Ուկրաինայում, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով հատուկ գործողության մասին։
«Բոլորը պետք է իմանան, որ, մեծ հաշվով, մենք իրականում դեռ ոչինչ չենք սկսել»,- ասել է նա Պետդումայում խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
Ըստ նրա՝ եթե Արևմուտքը ցանկանում էր հակամարտություն հրահրել՝ Ռուսաստանին զսպելու նոր փուլ անցնելու համար, ապա դա նրան հաջողվեց։
«Եթե Արևմուտքը ցանկանում էր հակամարտություն հրահրել, որպեսզի անցնի Ռուսաստանի դեմ պայքարի նոր փուլ, մեր երկիրը զսպելու նոր փուլ, ապա կարելի է ասել, որ նրան որոշակիորեն հաջողվել է դա անել, պատերազմը սանձազերծվել է, պատժամիջոցներ են սահմանվել»,- ասել է նա։