Եթե նախաքննություն կատարելիս ծագում է առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտություն, քննիչը պարտավոր է կրկին մեղադրանք առաջադրել` պահպանելով օրենքով մեղադրանք առաջադրելու օրենքով սահմանված պահանջները:
Եթե նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի որևէ մասը չի հաստատվում, քննիչն իր որոշմամբ առաջադրված մեղադրանքի այդ մասը վերացնում է և դրա մասին հայտարարում մեղադրյալին: