Հարկադիր կատարողի որոշումը կատարողական գործողությունների ընթացքում

Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

Որոշման մեջ պետք է նշվեն`
1) որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) որոշում կայացրած հարկադիր կատարողի պաշտոնը, անունը և ազգանունը.
3) կատարողական վարույթը, որով կայացվում է որոշումը.
4) քննվող հարցը.
5) կայացվող որոշման հիմքերը` այն օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով ղեկավարվել է հարկադիր կատարողը.
6) քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը.
7) որոշման բողոքարկման կարգը և ժամկետը:

Հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է պահանջատիրոջը և պարտապանին, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ անձանց և մարմիններ:

Հարկադիր կատարողի որոշումը կողմերին է ուղարկվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ ծանուցմամբ` կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշված հասցեով:

Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան կամ վերադասության կարգով որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

Հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:

Հարկադիր կատարողի որոշումները վերացվում կամ փոփոխվում են դատարանի վճռի հիման վրա կամ հարկադիր կատարողի վերադասի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել