Ի՞նչ պետք է իմանալ անչափահասների գործերով վարույթի մասին

Նախ նշենք, որ անչափահաս է համարվում այն անձը, ում տասնութ տարին չի լրացել հանցանքը կատարելու պահին:

Բոլոր գործերով հաստատման ենթակա հանգամանքներից բացի, անչափահասների գործերով անհրաժեշտ է պարզել նաև անչափահասի`
1) տարիքը (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը).
2) կյանքի և դաստիարակության պայմանները.
3) առողջության և ընդհանուր զարգացման վիճակը:

Անչափահասների հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությանը մասնակցում է անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցիչը:

Անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ նրան վերագրվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել