Ռենտան վճարվում է դրամով` պայմանագրով սահմանված չափով:
Ռենտան կարող է վճարվել նաև դրա դրամական արժեքին համապատասխանող գույք տրամադրելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու միջոցով:
Ռենտայի վճարի չափն աճում է նվազագույն աշխատավարձի չափի բարձրացմանը համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ ռենտայի պայմանագրով: