Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունիսի 10-ին որոշում է ստորահգրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 88-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Գայանե Մարգարյանի դիմումը՝
1. Գայանե Մարգարյանին՝ 2022 թվականի հունիսի 13-ից ազատել «Նուբարաշեն պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից:
2. «Նուբարաշեն պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն ընկերության մանկաբարձ-գինեկոլոգ Հերմինե Աֆյանի վրա»։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։
Հունիսի 17-ի որոշմամբ պոլիկլինիկայում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։ Որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետով և հիմք ընդունելով Անդրանիկ Բաղդասարյանի դիմումը՝
1. Անդրանիկ Բաղդասարյանին՝ 2022 թվականի հունիսի 20-ից նշանակել «Նոր Նուբարաշեն պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը»: