Կրասնոդարում հայ տղամարդը մտել է սրճարան ու այցելուների աչքի առաջ սպանել Սերգեյ Հակոբջանյանին

Կրասնոդարի Ապշերոնսկ քաղաքում 54-ամյա Կամո Եղոյանը մտել է սրճարան և երեխաների աչքի առաջ կրակել ճաշելու եկած այցելուի վրա։

Հաճախորդներից մեկին հաջողվել է բռնել նրան, հայտնում է НТВ-ն։ Սրճարանի տիրոջ որդին՝ Իգոր Զոլոտուխին սպանության պահին ինքը գտնվել է երկրորդ հարկում, լսել է կրակոցներն ու վազել ներքև։

«Մոտեցա մարդասպանին ու հարցրի. «Ինչո՞ւ ես դա արել, այն էլ սրճարանում, որտեղ երեխաներ, երիտասարդներ կան»:

Նա պատասխանել է, որ սա արյան վրեժ է. «Երեկ նա այրել է իմ տունը»»:

Նշվում է, որ Եղոյանը հրազեն պահելու թույլտվություն չի ունեցել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել