ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին, հայտնում են «ՏԱՍՍ»-ը։
ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Մինսկում կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։
Կկայանա նաև եռակողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանի և Քամրան Ալիևի հետ, որի ընթացքում կքննարկվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։