ԱՄՆ ուժերը չեն կռվի Ուկրաինայում. Սպիտակ տուն

ԱՄՆ ուժերը չեն կռվի Ուկրաինայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Միացյալ նահանգների նախագահ Ջո Բայդենը հստակ նշել է, որ ամերիկյան ուժերը չեն կռվի Ուկրաինայում»,- ասել է Քիրբին լրագրողների հետ ճեպազրույցում։

Վերջինս այս հայտարարությունն արել է Ուկրաինային 450 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին հայտարարելուց հետո։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի օգնել Ուկրաինային պաշտպանել իրեն՝ ռազմական օգնություն տրամադրելու միջոցով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել