Գերմանիայում մոտ 500 բնակիչ է տարհանվել

Գերմանիայի արևելքում գտնվող գերմանական Տրեյենբրիզեն (Բրանդենբուրգ) երկու շրջանների բնակիչները պետք է կարճ ժամանակում լքեն իրենց տները անտառային հրդեհի պատճառով։ Այդ հրամանը հրապարակվել է այսօր՝ հունիսի 19-ին, քաղաքային իշխանությունների կայքում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Միջոցառումները վերաբերում են Տիֆենբրունեն և Ֆրոնսդորֆ շրջանների բնակիչներին, որտեղ ապրում է մոտ 500 մարդ։ Տիֆենբրունենը գտնվում է Բեռլինից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Անտառային հրդեհների տարածքը հասնում է 100 հեկտարի։ Տարերքի դեմ պայքարում է օպերատիվ ծառայությունների 400 աշխատակից:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել