Ուկրաինան որոշել է արգելել ռուսական գրքերի ներմուծումը երկրի տարածք

Ուկրաինայի Գերագույն Ռադան կողմ է քվեարկել Ռուսաստանից և Բելառուսից գրքերի և հրատարակչական ապրանքների ներմուծումն ու տարածումն արգելելու օգտին: Այս մասին հայտնում է Ուկրաինայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Խորհրդարանն արգելել է գրքերի և հրատարակչական այլ ապրանքների ներմուծումն ու տարածումը Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներից»,- գրել է Ժելեզնյակը Telegram-ի իր ալիքում։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները երկար տարիներ վարում են ագրեսիվ ապառուսականացման և բռնի ձուլման քաղաքականություն։ Նա նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինան տեսնել որպես բարեկամ՝ առանց ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի արգելքի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել