Սանկտ-Պետերբուրգում ստորագրվել է մետրոյի Երևանի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները նախատեսող համաձայնագիրը։
Այս մասին հայտնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Սանկտ-Պետերբուրգում ներկա եմ գտնվել Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը։ Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները։
Քայլ առ քայլ իրագործում ենք մեր խոշոր ծրագրերը` մայրաքաղաքում բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր ձևավորելու նպատակով»,-նշել է նա։

