Երևանի համար 22 դպրոցը կանվանափոխվի

Հունիսի 21-ին Երևանի ավագանին նիստ կգումարի։ Օրակարգում է Երևանի համար 22 դպրոցը անվանափոխելու հարցը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ավագանին պատրաստվում է այն անվանակոչել 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անվամբ։

Այսպիսով, այն կանվանվի Երևանի Գևորգ Արշակյանի անվան համար 22 հիմնական դպրոց։

Նշվում է, որ դպրոցն անվանակոչելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է դպրոցի տնօրինության կողմից:

Հիշեցնենք, որ Գևորգ Արշակյանը հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ է ներդրել, որի համար Արցախի Հանրապետության նախագահի 2021թ. փետրվարի 17-ի հրամանագրով պարգևատրվել է մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով, ՀՀ նախագահի 2021թ. մայիսի 12-ի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել