Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը, արձագանքելով Հունաստանի արտահայտած դիրքորոշմանը կղզիների հարցով, նշել է, որ կղզիների ապառազմականացումը օրենքի, Լոզանի պայամանագրի և Փարիզի հաշտության պայմանագրի պահանջն է: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Չելիքը մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծել է, որ իրենք ունեն պատմական փորձ հարևանների հետ խնդիրները լուծելու և միշտ բաց են երկխոսության համար:
Հունաստանին ներկայացնելով որպես օրինախախտ, ագրեսիվ տրամադրված կողմ, որն ապակառուցողական մոտեցում է որդեգրել՝ Չելքիը պահանջել է Հունաստանից կղզիների ապառազմականացում:
Թուրք գործիչը Հունաստանին մեղադրել է պայմանավորվածությունները խախտելու մեջ և ընդգծել իրենց զգայունությունը «Կապույտ հայրենիք» դոկտրինայի նկատմամբ: