Կապիկի ծաղիկի դեմ պատվաստում այս պահհին չկա, բայց եթե վիրուսը հասնի Ռուսաստան, ապա պետք է պատվաստվեն միայն կոնտակտավոր անձինք։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։
«Եթե պետք է օգտագործենք գոյություն ունեցող պատվաստանյութը, ապա պետք է այն շատ գրագետ օգտագործենք համաճարակաբանական տեսանկյունից: Այժմ առանց բացառության այն օգտագործելու պատճառ չկա. անհրաժեշտ է շրջանաձև պատվաստում կատարել: Սա նշանակում է, որ եթե մարդը հիվանդության ախտանիշներ ունի, ապա պետք է ստեղծել կոնտակտային անձանց շրջանակ և պատվաստել նրանց, բայց ոչ ավելին»,- ասել է Գինցբուրգը։
Նա պարզաբանել է, որ այս վարակի գաղտնի շրջանը երկու շաբաթ է տևում, ուստի, եթե մարդը պատվաստվի շփումից հետո չորս-հինգ օրվա ընթացքում, ապա այն նրան պաշտպանի։