ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը Iravaban.net-ին հայտնեց, որ իրենք ուղևորվում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանը ինքնաբուխ բողոքի ակցիա է հրավիրել Վարդանյանների այգում։
Գրիգորյանը նշեց, որ այցելելու են մայիսի 1-ից մեկնարկած ընդդիմության ցույցերի ընթացքում կալանավորված կամ ձերբակալված անձանց։
Նրան են միանալու ընդդիմության ևս 5 պատգամավորներ։ Իսկ Արամ Վարդևանյանը քաղաքացիների հետ բողոքի ակցիա է իրականացնելու Գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով քաղբանտարկյալներին ազատ արձակել։