Գնում եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ ընկերներիս տեսակցության․ Իշխան Սաղաթելյան

Հարգելի ընկերներ, գնահատենք մեր կատարած աշխատանքը, արժևորենք անցած ճանապարհը, արձանագրենք ձեռքբերումներն ու նոր ուժով շարունակենք պայքարը: Այս մասին հայտնում է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Հիմար մեկնաբանություններին արձագանքելու նպատակ և ժամանակ չունեմ։ Ժամանակն ամեն մեկին և ամեն ինչ իր տեղը կդնի ու բոլոր հարցերի պատասխանը կտա։

Հ.Գ. Այժմ գնում եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ ընկերներիս տեսակցության, օրվա երկրորդ կեսին գործընկերներիս հետ զբաղվելու ենք շարժման կազմակերպական աշխատանքներով:

Հ.Գ. 2 Ամեն դեպքում երեկվա ծավալուն ելույթս տեղադրում եմ մեկնաբանությունների բաժնում , ովքեր ցանկանում են կարող են ծանոթանալ։

Նահանջ չկա, հետքայլ չկա։

Ոգով, Աստծով, մինչև վերջ»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել