Պեկինի իշխանությունները «կատաղի» են անվանել քաղաքում կորոնավիրուսի նոր բռնկում, որի կիզակետը մայրաքաղաքի ամենաբնակեցված և հեղինակավոր շրջաններից մեկում գտնվող բարն էր, փոխացնում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Պեկինի իշխանությունները հայտնաբերել էին կորոնավիրուսի նոր տեղական բռնկում, որի կենտրոնում Heaven Bar-ն էր։ Այն գտնվում է մայրաքաղաք Չաոյանգի ամենախիտ բնակեցված տարածքներից մեկում: Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հունիսի 9-ից 12-ը բարը դարձել է կորոնավիրուսային վարակի աղբյուր 166 մարդու մոտ, դրանից վարակը տարածվել է քաղաքի 14 թաղամասերում։
«Կորոնավիրուսի բռնկումը, որը ծագել է Չաոյանգ շրջանի Heaven Bar-ից, կատաղի է իր ծավալով և համակենտրոնացումով, և ավելի դժվար է վերահսկել և կանխել այս բռնկումը, քան նախորդը, որը ծագել է Xinfadi շուկայում», – ասել է Պեկինի կառավարության խոսնակ Սյու Հեջյանը:
Նոր բռնկման ֆոնին հունիսի 13-ից 15-ը իշխանությունները կիրականացնեն Չաոյանգ շրջանի բնակիչների ՊՇՌ թեստավորման ևս երեք փուլ։
Կիրակի օրվա դրությամբ՝ ապրիլի 22-ից Չինաստանի մայրաքաղաքում գրանցվել է COVID-19 վարակի ընդհանուր 1997 դեպք։