Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ roadpolice.am հարթակում հաշվառման և գրանցման գործողություններ կատարելու համար անհրաժեշտ է հերթագրման հայտում լրացնել բացառապես տվյալ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ ձեռքբերողի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ կամ ID քարտ)։
Զգուշացնում ենք, որ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ ձեռքբերողի կողմից լիազորված անձի ՀԾՀ տվյալներով ուղարկված հերթագրման հայտերին ընթացք չի տրվելու և ծառայություն չի մատուցվելու»,- նշված է հայտարարության մեջ։