Թուրքական ու ռուսական միջուկային էներգիայի կազմակերպությունները կհամագործակցեն

«Թուրքիայի միջուկային արդյունաբերության միությունը» (NSD) և Ռուսաստանի «Միջուկային արդյունաբերության շինարարության համալիր» կազմակերպությունը (ACCNI) ստորագրել են համագործակցության հուշագիր։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում հունիսի 8-9-ին անցկացվող Միջուկային էներգիայի 4-րդ ցուցահանդեսի և ատոմակայանների 8-րդ կոնֆերանսի շրջանակներում:

Ըստ պայմանավորվածության՝  NSD-ն և ACCNI-ն միասին աշխատելու են որպեսզի Ռուսաստանում, Թուրքիայում և շրջակա տարածաշրջանում ատոմակայանների նախագծերի մշակման համար ընդհանուր մատարկարարման շղթա և ընկերությունների միջև համագործակցություն ձևավորեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել