Ուկրաինան չի կարող հարձակման գնալ, քանի որ տեխնոլոգիայով զիջում է Ռուսաստանին, երեքշաբթի ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։
«Տեխնոլոգիաներով մենք զիջում ենք Ռուսաստանին և, հետևաբար, չենք կարող առաջընթաց գրանցել: Մենք ավելի շատ կորուստներ կունենանք, և մարդկանց կյանքեր փրկելն ինձ համար առաջնահերթություն է»,-ասել է Զելենսկին։
Նա կրկին կոչ է արել արևմտյան երկրներին մեծացնել զենքի մատակարարումները Կիև և քննադատել է նրանց, որ Մոսկվայի նկատմամբ, իր կարծիքով, բավական կոշտ չեն։
«Նրանք աջակցում են Ուկրաինային, բայց միևնույն ժամանակ նայում են, թե ինչ կարելի է անել պատժամիջոցները թուլացնելու համար, որպեսզի բիզնեսը չտուժի», – ասել է Զելենսկին՝ նշելով, որ Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությունը «իրականում չի ազդել Ռուսաստանի դիրքորոշման վրա»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան «Դոնբասի հանրապետությունների» ղեկավարների օգնության խնդրանքին։ Դրանից հետո ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ԵՄ երկրները և մի շարք այլ պետություններ լայնածավալ պատժամիջոցներ սահմանեցին Մոսկվայի դեմ և ավելացրին Կիև զենքի մատակարարումները։