Թուրքիայում  նախագահական ընտրություններ կանցկացվեն

Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականին: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում հայտարարել է «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Ընտրությունները կանցկացվեն 2023 թվականին, այն կլինի ժողովրդավարության տոն, հանրապետության մեծ հաղթանակ, ժողովուրդը նախագահ կընտրի, նախագահ կլինի Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- ասել է կուսակցության նախագահը։

Ազգայնական կուսակցությունը Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ միասին հանդիսանում է Ժողովրդական միության մաս: Ավելի վաղ նա նախագահական ընտրություններում որպես միասնական թեկնածու առաջադրել էր հանրապետության գործող ղեկավարին։

Ընդդիմությունը բազմիցս պահանջել է Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնել, սակայն իշխանությունները ի պատասխան ասում են, որ դրանք կանցկացվեն նախատեսվածի համաձայն՝ հաջորդ տարվա հունիսին։

Ընդդիմությունը, որը միավորվել է վեց կուսակցությունների դաշինքում, դեռ պաշտոնապես չի նշել նախագահական ընտրություններում իր թեկնածուին։ Տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ընդդիմադիր աղբյուրներին, հայտնում են, որ նրա թեկնածուն կարող է դառնալ Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել