Ուկրաինայի կրթության փոխնախարար Անդրեյ Վիտրենկոն հայտարարել է, որ գերատեսչությունը վերջապես որոշել է դպրոցական ծրագրից բացառել Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը և ռուսական զորքերը փառաբանող այլ ստեղծագործություններ։
«Դրանք կբացառվեն արտասահմանյան գրականությունից… Դե, օրինակ, «Պատերազմ և խաղաղությունը», այն այլևս չի ուսումնասիրվի Ուկրաինայում։ Այսինքն՝ այն ամենը, ինչը գովերգում է «օրկական (անգլ.՝ orcs) զորքերը», կվերանա արտասահմանյան գրականության ծրագրից»,- ասել է պաշտոնյան «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում։
Միաժամանակ նա հաստատել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացվել, թե ռուս գրողներից ով կհեռացվի արտասահմանյան գրականության ծրագրից։