«Դիմադրություն» շարժման մասնակիցները քայլերթով շարժվում են ԵՄ դեսպանատուն

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից քայլերթով շարժվում են ԵՄ դեսպանատուն:

Նշենք, որ երեկ՝ հունիսի 6-ին, շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր գնալու են ԵՄ-ի ներկայացուցչություն և հստակ փաստերով ներկայացնեն այն բոլոր բռնությունները, որոնք այս օրերին տեղի են ունեցել և պահանջելու են, որպեսզի վերջիններս տան համապատասխան գնահատական:

ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ հանդիպումներ են պահանջելու Հայաստանում հավատարմագրված տարբեր դեսպանությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի ներկայացնեն երկրում ստեղծված իրավիճակը, իրենց պահանջները, շարժման առաջնահերթություններն ու սկզբունքները;

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել