Բորիս Ջոնսոնը կշարունակի պաշտոնավարել

Մեծ Բրիտանիայում իշխող կուսակցությունը չկարողացավ հավաքել բավարար ձայներ՝ վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու համար: Այս  մասին ասել է Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի նախագահ Գրեհեմ Բրեյդին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընդհանուր 399 ձայն է եղել։ Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Բորիս Ջոնսոնին կողմ ձայների թիվը եղել է 211, դեմ՝ 148։

«Կարող եմ հայտարարել, որ խորհրդարանական կուսակցությունը վստահում է գործող վարչապետին»,- ասել է նախագահը։

Նշենք, որ պաշտոնը պահպանելու համար Ջոնսոնին անհրաժեշտ էր հավաքել առնվազն 180 ձայն։

Հիշեցնենք, որ Ջոնսոնի կառավարությունը մեղադրվում էր COVID-19 համաճարակի ժամանակ ալկոհոլով խնջույքներ կազմակերպելու համար, երբ նման հավաքներն արգելված էին ողջ երկրում։ Վերջերս հետաքննությունը պարզել է, որ Ջոնսոնն անձամբ է մասնակցել այդ երեկույթներին, ինչը նա նախկինում հերքել է։

Միջադեպը հանգեցրել է Ջոնսոնի վարկանիշի անկմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել