Վերջին մեկ ամսում Թուրքիայում 11 լրագրող է ձերբակալվել

Թուրքական «Dicle Firat» լրագրողների միությունը հրապարակել է լրագրողների իրավունքների խախտումների մասին զեկույցը: Դրանում հատկապես ուշադրություն է հրավիրվել կին լրագրողների թիրախավորումներին, նրանց նկատմամբ սպառնալիքների ու բռնության դրսևորումներին: Որպես ամենաթարմ օրինակ` նշված է նույն միության համանախագահ Դիջլե Մյուֆթուօղլուի ձերբակալությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Զեկույցում արձանագրված են հետևյալ փաստերը.

Մայիսին ձերբակալվել է 11 լրագրող, կոպիտ վերաբերմունքի է արժանացել 11 լրագրող, սպառնալիք է ստացել 10 լրագրող, արգելք է դրվել 11 լրագրողի նյութերի վրա, կալանավայրում խախտվել են 1 լրագրողի իրավունքները, 4 լրագրողի նկատմամբ հետաքննություն է սկսվել, 5 լրագրողի դատավարություն է սկսվել, 4 լրագրղի վերաբերյալ ազատազրկման որոշում է կայացվել, իսկ ձերբակալված լրագրողների թիվը հասել է 60-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել