Կիևը մնում է սպառնալիքի տակ՝ որպես Ռուսաստանի Դաշնության գլխավոր նպատակ․ Ուկրաինայի ՊՆ

Կիևը շարունակում է մնալ ռուս օկուպանտների գլխավոր նպատակը, հետևաբար մշտապես սպառնալիքի տակ է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը․ «Բայց, միևնույն է, պետք է հասկանալ, որ պատերազմը թեժ փուլում է, և Կիևը, որպես Ռուսաստանի Դաշնության գլխավոր նպատակ, մնում է այդպիսին»։

Հունիսի 5-ին, առավոտյան ժամը մոտ 6-ին, Կիևի ձախ ափին 5 պայթյուն է լսվել, մայրաքաղաքի ղեկավար Վիտալի Կլիչկոն հայտարարել է քաղաքի Դառնիցկի և Դնեպրովսկի շրջանների ենթակառուցվածքների վրա հրթիռային հարձակումների մասին։

Նախնական տվյալներով՝ ռուսական զորքերը հրթիռներ են արձակել Տու-95 ինքնաթիռներից, մեկ հրթիռ ոչնչացվել է։ Ռուսական զորքերը կիրակի օրը խոցել են Դառնիցա ավտովերանորոգման գործարանը (4 հրթիռ), սակայն նշվում է, որ չկան «տանկեր», որոնց մասին խոսում է ռուսական քարոզչությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել