Ընդդիմությունը «չի հանձնվում»․ Արսեն Թորոսյան

Ընդդիմությունը «չի հանձնվում», ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Ընդդիմությունը «չի հանձնվում» սեփական մեդիափուչիկի պայթյունից առաջացած ալիքին։

Ընդդիմությունը «չհանձնվելով» շարունակում է մոլորեցնել իր հետևորդներին կեղծ և աննպատակ օրակարգերով:

Ընդդիմությունը «չի հանձնվում» իր սեփական վախերին՝ դուրս գալու իր սեփական թակարդից։

Ընդդիմությունը չգիտի ինչպես «գնալ տուն», որ փրկի իր սեփական դեմքը։

Ընդդիմությունը չգիտի՝ ինչպես արդարացնել սեփական «գոյությունը», որն իրականում չկա, ավարտված է։

Հ.Գ. միակ հարցը մնում է, թե ինչու են մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը անհարմարություններ զգում «չեղած» ընդդիմության պատճառով»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել