«Հերթական շանսը տվեցինք իշխող ուժին, որպեսզի խելքի գան, որպեսզի հասկանան, ժողովուրդն իրեն թույլ չի տալու, որ երկիրը տանեն նոր կապիտուլյացիայի։ Չհասկացան։ Այդ փաստաթղթում ոչ հրաժարականի պահանջ կար, ոչ էլ ներքաղաքական հարցերին անդրադարձ, այն ամբողջությամբ նվիրված էր Արցախին ու Հայաստանի անվտանգությանը։ Ասում էինք՝ եկեք փաստեք, որ չեք ուզում Արցախը լինի Ադրբեջանի կազմում, եկեք փաստեք, որ դուք ուզում եք պետականություն ունենանք, որ դուք հայ ժողովրդի ներքին թշնամիները չեք։ Չեկան, նիստը տապալեցին։ Այն իշխանությունը, որ հրաժարվում է սպասարկել իր ժողովրդի շահերը, այդ պահից սկսած այլևս լեգիտիմ չէ, այդ իշխանության հետ ժողովուրդը կարող է վարվել, ինչպես ուզում է»,-ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում։
Սաղաթելյանը նշեց, դեռ 3.5 ժամ հնարավորություն կա, որ ԱԺ արտահերթ նիստը կայանա։
«Մենք ասել ենք, սա ջրբաժան է, որ հասկանանք, թե ով է ժողովրդի հետ, ով է ժողովրդի դեմ»,-ասաց Սաղաթելյանը՝ առաջարկելով, որ Ֆրանսիայի հրապարակից շարժվեն դեպի կառավարություն։
«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով շարժվեցին Սայաթ Նովա-Նալբանդյան փողոցներով դեպի կառավարություն։ Սաղաթելյանն ասաց, այնտեղ կներկայացնեն իրենց պահանջներն ու անելիքները։
Մանրամասները՝ տեսանյութում։