Պարեկային ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները

Պարկային ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Ուսումնական տարվա ավարտին նվիրված միջոցառումների ընթացքում պարեկային ծառայության կարգախմբերն ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացնելու Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում։ Պարեկային ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ շրջանավարտների ծնողներին հորդորելով տրանսպորտային միջոցները չվստահել երեխաներին։ Պարեկային ծառայողները հետևողական են լինելու և յուրաքանչյուր ապօրինության արագ արձագանքելու են»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել