Հունիսի սկզբին 26 երկրներում գրանցվել է կապիկների ջրծաղիկի առնվազն 643 դեպք, հինգշաբթի ասաց ԱՀԿ-ի շտապ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավարը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
«Այս պահին մենք ունենք 650-643 հաստատված դեպք և լրացուցիչ հավանական և շատ կասկածելի դեպքեր այդ երկրներում»,-ասաց ԱՀԿ խոսնակը՝ հավելելով, որ վարակները գրանցվել են մայիսի 13-ից հունիսի 1-ը։
Կազմակերպության տվյալներով՝ դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Մեծ Բրիտանիայում (190), Իսպանիայում (142), Պորտուգալիայում (119) և Գերմանիայում (44):