«Ջոնի Դեփն ընդդեմ Էմբեր Հերդի» զրպարտության գործով դատարանը վճիռ է կայացրել Դեփի օգտին:
Նշենք, որ Դեփը բոլոր երեք կետերով «անմեղ» է ճանաչվել և դատարանը որոշել է նրան շնորհել 15 միլիոն դոլար փոխհատուցում: Իսկ Հերդը մասնակի է շահել դատական գործը, և նրան շնորհվել է 2 միլիոն դոլար փոխհատուցում:
Վճռից հետո նախկին ամուսինները իրենց Instagram-ի էջերում հրապարակումներ են կատարել:
Ջոնի Դեփը գրել է. «Վեց տարի առաջ ընդմիշտ փոխվեց իմ կյանքը, իմ երեխաների կյանքը, ինձ ամենամոտ մարդկանց կյանքը, ինչպես նաև այն մարդկանց կյանքը, ովքեր աջակցում և հավատում էին ինձ երկար տարիներ: Իմ դեմ լրատվամիջոցներով կեղծ, շատ լուրջ և քրեական հանցագործությունների մասին մեղադրանքներ են հնչել: Վեց տարի անց դատարանը ինձ վերադարձրեց իմ կյանքը: Ես իսկապես խոնարհվում եմ: Ես հանգիստ եմ զգում՝ իմանալով, որ վերջապես ստացա ճշմարտությունը:
Լավագույնը դեռ առջևում է, և վերջապես նոր էջ է սկսվել: Ճշմարտությունը երբեք չի կորչում»,- գրել է նա:
Էմբեր Հերդն էլ իր հերթին գրել է. «Այն հիասթափությունը, որը ես զգում եմ այսօր խոսքերով նկարագրել հնարավոր չէ: Իմ սիրտը կոտրված է, որովհետև այսքան ապացույցները բավարար չեղան նախկին ամուսնուս ունեցած ազդեցությանը դիմակայելու համար:
Այս վճիռը մերժում է այն գաղափարը, որ կանանց նկատմամբ բռնությանը պետք է լուրջ վերաբերվել: Կարծում եմ, Ջոնիի փաստաբաններին հաջողվեց ստիպել դատարանին անտեսել այն ապացույցները, որոնք այդքան համոզիչ էին: Բայց ինձ ավելի վատ եմ զգում, որովհետև կարծես կորցրել եմ ազատ և բաց խոսելու իրավունքը»,- գրել է նա: