Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ գրավոր դիմում կներկայացվի ՄԱԿ-ի անդամ երկրներում Turkey անվանումը Türkiye անվանմամբ փոխարինելու պահանջով։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ Պաշտոնական տեղեկագրում հրապարակված շրջաբերականում նշվել է, որ արտահանվող ապրանքներում Made in Turkey-ի փոխարեն կօգտագործվի Made in Türkiye արտահայտությունը։
Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում պետք է օգտագործվի Türkiye անվանումը և իրենք գրավոր դիմում կներկայացնեն դրա համար։
Նախատեսվում է, որ Türkiye անվանումը կկիրառվի բոլոր պաշտոնական և միջազգային փաստաթղթերում, ինչպես նաև պաշտոնական նամակագրության մեջ: