Կառավարության շենք չենք մտնելու. Իշխան Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց «Դիմադրության» շարժման երթը Աբովյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ: Ոստիկանությունը շղթա կազմեց և թույլ չէր տալիս, որպեսզի երթը մոտենա կառավարության շենքին:

Ոստիկանության հետ բանակցություններն արդյունք չտվեցին և ցուցարարները ճեղքեցին ոստիկանների շղթան՝ շարժվելով դեպի կառավարության շենքի ուղղութամբ և շրջափակեցին այն:

Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմության ակցիայի նպատակն է միջազգային հանրությանը ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի Հայաստանը ներյայացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել