Նիկոլ Փաշինյանի «սենսացիոն բացահայտումը», որը նախորդ անգամ ընդդիմությունը չցանկացավ լսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արեց խոստացած բացահայտումը, որը պետք է աներ դեռ նախորդ շաբաթ Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ։

Նա ասաց, թե այսօրվա գործընթացներին ու որոշ ելույթներին հետևելով՝ տպավորություն է ստանում, որ կան շրջանակներ, որոնց ամենակարևոր խնդիրը իրենց թողած բանակցային ժառանգության հետ կապված ճշմարտությունը բացահայտելուն խոչընդոտելն է։

Փաշինյանն ասաց, թե այն, ինչ պիտի ասի, երկար ժամանակ ձեռնպահ է մնացել ասելուց, չնայած, կտոր-կտոր ժամանակին ասել է։

«Տեսեք, այսօր շատ են խոսում նրա մասին ու շատերը արդարացված են խոսում, երբ ասում են, որ Ղարաբաղի հարցի հասցեագրման ժամանակ պետք է հայկական կողմը հենվի ու հենվեր 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կողմից անկախություն հռչակելու փաստի վրա ու 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի վրա, որով ԼՂ-ի ժողովուրդը հռչակել է անկախություն ու հայկական նարատիվը միշտ եղել է հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում ու սահմանված կարգով ու հանրաքվեով դուրս է եկել Խորհրդային Միությունից ու Խորհրդային Ադրբեջանից», – ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել