ԱՄՆ-ում կապիկի ծաղիկով վարակման հինգ դեպք է հաստատվել. բոլոր վարակվածները տղամարդիկ են

ԱՄՆ-ում կապիկի ծաղիկով վարակման հինգ դեպք է հաստատվել: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ճեպազրույցում հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի (CDC) պաթոգենների և պաթոլոգիաների բաժնի փոխտնօրեն Ջենիֆեր ՄակՔուիսթոնը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Բացի Մասաչուսեթսում կապիկների ջրծաղիկի մեկ հաստատված դեպքից, հայտնաբերվել է ևս չորս դեպք», – ասաց նա՝ հավելելով, որ նոր վարակներ են գրանցվել Նյու Յորք, Ֆլորիդա և Յուտա նահանգներում։

ՄակՔուիսթոնը նշել է, որ բոլոր վարակվածները տղամարդիկ են, նրանցից ոմանք բժիշկների մոտ են գնացել մայիսի սկզբին՝ ապրիլի վերջին ուղևորություններից վերադառնալուց հետո։

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից (կրծողներ, պրիմատներ): Հիվանդության ախտանիշներ են ջերմությունը, գլխացավը, մկանային ցավը, մեջքի ցավը, այտուցված ավշային հանգույցները, դողը և հոգնածությունը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ կապիկների ջրծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար տատանվում է 1%-ից 10%-ի սահմաններում, ընդ որում մահացությունների մեծ մասը տեղի է ունենում ավելի երիտասարդ տարիքային խմբերում: Կապիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ջրծաղիկի դեմ նախնական պատվաստումը ապահովում է հիվանդության բարձր արդյունավետ կանխարգելում:

Նշենք, որ վիրուսը հայտնաբերվել է Ավստրալիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Շվեդիայում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել