Չինաստանը խիստ բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ կապված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության հետ։ Հիշեցնենք, որ վերջինս ավելի վաղ հայտարարել է, թե անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական ճանապարհով պաշտպանել Թայվանը, հայտնում է ТАСС-ը։
Հերթական ճեպազրույցի ժամանակ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել է․
«Չինաստանը խիստ դժգոհություն և խիստ բողոք է հայտնում ամերիկյան կողմի հայտարարության կապակցությամբ, Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է», – ասել է նա։