Լեհաստանը հրաժարվեց ռուսական գազից

Լեհաստանի իշխանությունները որոշել են խզել 1993 թվականից Ռուսաստանի Դաշնության հետ գազի մատակարարման մասին միջկառավարական համաձայնագիրը: Այս մասին լեհական ռադիոյի եթերում ասել է Լեհաստանի կառավարության ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների հանձնակատար Պյոտր Նաիմսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Համաձայնագրով, որն ուժի մեջ է մինչև 2022 թվականի վերջը, Լեհաստանը կարող է տարեկան մինչև 10 մլն խմ գազ ստանալ Ռուսաստանից։

Երկրի իշխանությունները որոշել են չերկարաձգել այս համաձայնագիրը։ Ապրիլի 27-ին «Գազպրոմը» դադարեցրել է գազի արտահանումը բուլղարական Булгаргаз և լեհական PGNiG-ի՝ գազի դիմաց ռուսական ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել