Չընդունե՞լ անձին աշխատանքի, եթե նա չունի անձնագիր

Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է աշխատանքի ընդունվող անձից այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ պահանջել նաև անձը հաստատող փաստաթուղթ:

Գործատուի կողմից առանց նույնականացման քարտի կամ անձնագրի (մինչև «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրված վավերական անձնագիրը) Հայաստանի Հանրապետության քաղաքացուն աշխատանքի ընդունելը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` քսան հազար դրամի չափով:

Տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` հիսուն հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել