Զանգվածային թունավորման դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Շատենե-Մալաբրի կոմունայում գտնվող դպրոցի ճաշարանում։ Radio France Bleu-ն այսօր՝ մայիսի 20-ին, հաղորդել է, որ թունավորվել է 363 երեխա և 20 մեծահասակ, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 19-ին: Աշակերտների, ուսուցիչների և դպրոցի այլ անձնակազմի մոտ նկատվել են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են «րտխառնոցը, որովայնի ցավը, փսխումը կամ փորլուծությունը: Երեք անչափահաս ստիպված են եղել հոսպիտալացվել: Միջադեպի ֆոնին ճաշասենյակը փակվել է ստուգման համար։
Այժմ փորձագետները պարզում են միջադեպի պատճառները։ Ճաշասենյակի ապրանքների մատակարար ընկերությունը դեռ չի պատասխանել լրագրողների հարցերին։