Մեր օրերում երբեմն ակնատես ենք լինում այն դեպքերին, երբ ծնողները կամ այլ անձիք լքում են երեխային՝ թողնելով փողոցներում առանց հսկողության և խնամքի:
Ի՞նչ պետք է իմանալ այս ժամանակ, եթե Դուք գտել եք երեխա:
Նշենք, որ երեխային գտած անձը այդ մասին 48 ժամվա ընթացքում պարտավոր է հայտարարություն տալ երեխայի գտնվելու վայրի ոստիկանության կամ խնամակալության և հոգաբարձության մարմին:
Ոստիկանության, խնամակալության և հոգաբարձության մարմինները, դաստիարակչական ու բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններ պարտավոր են երեխայի գտնվելուց հետո` յոթ օրվա ընթացքում, հայտարարել գտնված` ընկեցիկ, երեխայի ծննդի պետական գրանցման մասին: