Wildberries-ը Հայաստանում գործարկել է տեղական բիզնեսի կողմից ուղիղ վաճառք իրականացնելու մոդելը

Wildberries-ը Հայաստանում լոգիստիկ կենտրոն է բացել, որը տեղի գործարարներին հնարավորություն է տալիս ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում:

Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը: Դա թույլ է տվել օնլայն հարթակում գործարկել ապրանքների ուղիղ վաճառք տեղական բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Առաջին փուլով վաճառքի «Մարկետփլեյս» մոդելի աշխատանքը Հայաստանի գործարարների համար հասանելի է միայն երկրի ներսում, սակայն ապագայում աշխարհագրությունը կարող է ընդլայնվել դեպի այլ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստան»,- ասված է հաղորդագրության մեջ:

 Wildberries-ը Հայաստանում աշխատանքը սկսել է 2018 թվականից: 2021 թվականին գործարկվել է տեղական բիզնեսի հետ ապրանքների տրամադրման կետեր բացելու հնարավորությունը:

2020-2021 թվականների ընթացքում ընկերությունը ուղիղ վաճառքների հնարավորություն է բացել նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի գործարարների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել