Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այսօր՝ մայիսի 16-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացրեց նոր նշանակված աշխատակիցներին:
Յակով Ասատրյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար:
Խորեն Գրիգորյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար:
Վահագն Պռոշյանը նշանակվել է «Քաղաքաշինության» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Հրաչյա Նազարյանը նշանակվել է բնակչության հատուկ սպասարկման համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: